Քաղաքական

Մեր տարածաշրջանի համար ևս բարդ ժամանակներ են

Մեր տարածաշրջանի համար ևս բարդ ժամանակներ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում հայտարարել է, թե 2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: 

Ըստ նրա, հիմա երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ է կենտրոնացված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան հստակ մտահոգություններ, որ դա կարող է բերել ապակայունացման Հարավային Կովկասում:

Նրա խոսքով. «Գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ ենք վերապրել, և իրավիճակը նման էր նրանով, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել էր պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Սակայն  հուսով ենք, որ Ռուսաստանի, այդ թվում՝ մեր այլ գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել և պահել վերահսկողության տակ, որը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»։

Փաշինյանն անդրադարձել է նաև անվտանգային մարտահրավերներին. «Պետք է ասել, որ ընթացիկ տարում ամենահայտնի արտահայտությունը երևի հետևյալն է, որ մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց եթե խորը նայենք, հարց է առաջանում՝ ե՞րբ ե՞ն ժամանակները եղել հեշտ: Եթե ազնիվ լինենք, ապա մարդկության պատմությունը բարդ ժամանակաշրջանների շղթա է, այդ իսկ պատճառով մարդկությունը հորինել է այլ բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր վտանգներ և ստեղծում են նոր հնարավորություններ: Հիմա երկրների և կառավարությունների  գլխավոր խնդիրն է, ինչպե՞ս կառավարել վտանգները և ինչպե՞ս նկատել ու օգտագործել հնարավորությունները: Այդ համատեքստում, իհարկե, բարդ են ժամանակները մեր տարածաշրջանի համար ևս, որովհետև առաջանում են կամ սրանում են այն մարտահրավերները, որոնք առկա են արդեն երկար ժամանակ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական