Քաղաքական

Արևելյան տնտեսական համաժողովին Հայաստանը վաղուց է հրավիրված եղել

Արևելյան տնտեսական համաժողովին Հայաստանը վաղուց է հրավիրված եղել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Արևելյան տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին պայմանավորվածությունը հայկական կողմի հետ վաղուց է ձեռք բերվել։

Պատասխանելով հարցին, թե այդ համաժողովին հրավիրվա՞ծ է արդյոք Ադրբեջանը, Պեսկովը բացասական պատասխան է տվել՝ «Ոչ։ Բավականին վաղուց պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմի հետ, որ պարոն Փաշինյանը ժամանի համաժողովին, առավել ևս, որ մեր հայ գործընկերները այդ երկրամասերում չեն եղել»։

Պեսկովը նշել է, որ «նրանք, ովքեր ժամանել են բանակցային խմբերում, բառացիորեն հիացած են տեսածով»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին։ Սպասվում է նաև Փաշինյան-Պուտին առանձնազրույց։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական