Քաղաքական

Մհեր Սեդրակյանը ներկայացել է դատախազություն

Մհեր Սեդրակյանը ներկայացել է դատախազություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն ապօրինի գույքի գործով ներկայացել է Գլխավոր դատախազություն. Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Սեդրակյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել էր կալանք:

Դատախազությունից տեղեկացանք, որ գործն առայժմ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու, փուլում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական