Քաղաքական

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում խորհրդակցություններ կանցկացնի

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում խորհրդակցություններ կանցկացնի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում կանցկացնի քաղաքական խորհրդակցություններ՝ ներառյալ Կոնգրեսի ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր սեղան քննարկումները, համալսարանական դասախոսությունները և համայնքային հավաքները։ Այս մասին հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։

Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում: Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը:

Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական