Քաղաքական

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանցվող դրական զարգացումները. Փաշինյան

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանցվող դրական զարգացումները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրա-պետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանցվող դրական զարգացումները։ Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստ հեռանկարներ։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարե-կամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական