ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարան վերադառնա-չվերադառնալու հարցին, նշել է, թե նախկինում իրենց հայտնած դիրքորոշումը չի փոխվել. «Նախկինում արված մեր հայտարարությունների մեջ այս պահին փոփոխություն չկա»։
Խամոյանը մանրամասնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արտահայտում, անգամ քննարկման առարկա չի դարձնում Հայաստանի, Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը. «Մենք բազմաթիվ նախաձեռնություններով ենք հանդես եկել, բայց մեծամասնությունը անգամ հարկ չի համարել ներկա գտնվել մեր հրավիրած արտահերթ նիստերին կամ լսումներին։ Ուստի, ելնելով նաև այդ հանգամանքից, որ այս ընթացքում իշխանության վարքագծում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է ասել, որ նրանք չեն ներկայացնում երկրի առջև կանգնած մարտահրավերները, մատնացույց չեն անում դրանց լուծման ուղիները, այդ իսկ պատճառով մեր դիրքորոշումների մեջ, ինչպես հայտարարվել է Ֆրանսիայի հրապարակում, որևէ փոփոխություն՝ նստաշրջանի բացման և խորհրդարան վերադարձի հետ կապված, տեղի չի ունեցել»,- հավաստիացրեց նա։
Հայկ Մագոյան