ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՌԴ ԱԳՆ կայքի փոխանցմամբ, զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հեռանկարները։ Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։