Քաղաքական

Մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ԱԺ նախագահին

Մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին եւ ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբեւէ, պետք է լինենք միասնական, համախմբված եւ ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման:

Հավերժ փառք ու խոնարհում անկախության եւ պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը:

Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական