Քաղաքական

Քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէր. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել եռակողմ հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէր. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել եռակողմ հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել երեկ Բրլուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից. «Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէր, բայց ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ»։

Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը. «Այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»։

Նրա խոսքով՝ պետք է շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն»։

Փաշինյանն ասաց, որ պետք է ավելի շատ կենտրոնանալ այս խնդրի լուծման վրա։ 

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական