Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Նախարարները շնորհավորելով միմյանց՝ գրառումներ են կատարել «Թվիթերի» իրենց միկրոբլոգերում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես գրել է. «Ջերմագույն շնորհավորանքներս լավ ընկեր և գործընկեր Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, կառավարությանը և Հնդկաստանի ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շատ ենք արժևորում մեր ամուր հարաբերությունները և պատմական բարեկամությունը և հանձնառու ենք բոլոր ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը»։
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ևս իր լավագույն մաղթանքներն է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությունն ու ժողովրդին: «Թող մեր երկարամյա բարեկամությունը շարունակի աճել»,-եզրափակել է Սուբրամանյամ Ջայշանկարը:
Warmest congratulations to a good friend & colleague @DrSJaishankar & the Government & people of #India on the 30th anniversary of our diplomatic relations.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) August 31, 2022
Very much value 🇦🇲🇮🇳 strong relations & historic friendship & committed to enhancing cooperation in all areas. pic.twitter.com/WqvsEA0AU7
Best wishes to FM @AraratMirzoyan and the Government and people of Armenia on the 30th anniversary of our diplomatic relations.
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) August 31, 2022
May our long-standing friendship keep growing. pic.twitter.com/eq5LXYW22d