Քաղաքական

Իրաքում ստեղծված իրավիճակը տարածաշրջանում անվտանգային ռիսկեր է պարունակում

Իրաքում ստեղծված իրավիճակը տարածաշրջանում անվտանգային ռիսկեր է պարունակում

Իրաքում բախումների ֆոնին Իրանի նախագահը հանդիպել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ՝ ընդգծելով, որ իրանա-սաուդյան բանակցությունները օգտակար են տարածաշրջանի անվտանգության համար:

Radar Armenia-ի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Իրաքում ստեղծված իրավիճակը տարածաշրջանում անվտանգության ռիսկեր է պարունակում, քանի որ Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը հարևան տարածաշրջաններ են, և ցանկացած իրարանցում ազդեցություն է թողնում հարակից շրջանների վրա։

«Իրաքում տեղի ունեցող գործընթացներն ուղղակի կամ անուղղակի կապված են Իրանի հետ։ Վաղուց է Իրանը աշխարհաքաղաքական շահերը կապում Իրաքի հետ, բայց այստեղ տեղի ունեցող պրոցեսները, անգամ՝ նրանք, որոնք նույնիսկ դուրս են ԻԻՀ-ի հաշվարկներից, Իրանի շահերից չեն բխում»,- նշում է Գրիգորյանը և հավելում, որ այսպես Իրանը ներքաշվում է Իրաքում ընթացող գործընթացների մեջ։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ քանի որ Իրանը տարածաշրջանում ունի իր դերակատարությունը և նաև հետաքրքրված է Հարավային Կովկասով, իրաքյան գործընթացները վկայում են, որ Իրանին հետաքրքրում է նաև, թե են Իրանի հետ։ Վաղուց է Իրանը աշխարհաքաղաքական շահերը կապում Իրաքի հետ, բայց այստեղ տեղի ունեցող պրոցեսները, անգամ՝ նրանք, որոնք նույնիսկ դուրս են ԻԻՀ-ի հաշվարկներից, Իրանի շահերից չեն բխում ինչ է կատարվում նրա արևմտյան սահմանին. «Տարածաշրջանում կանխատեսելի դերակատարներից մեկը Իրանն է, բայց քանի որ նա ներքաշվում է նաև իրաքյան գործընթացներում, ապա որոշակի խնդիրներ է առաջանում Իրանի վարքագծում՝ զգայունության հետ կապված։ Մեզ պետք է կայուն Իրան, բայց նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսները շեղում է այդ օրակարգից»։

Ըստ նրա՝ սա ազդում է Իրանի՝ Հարավային Կովկասում դերակատարության վրա։

Գրիգորյանը չի բացառում, որ Հայաստանի հարևան Ադրբեջանը կարող է օգտվել հանգամանքից, որ Թուրքիան ևս ներգրավված է իրաքյան գործընթացներում և կարող է անվտանգության խնդիրներ ստեղծել Հայաստանի համար. «Պարզ է, որ տարածաշրջանում պրոցեսներ են տեղի ունենում, և դրանցում ցանկացած երկիր ուզում է դերակատարություն ունենալ ու իր շահերը սպասարկել։ Իհարկե, Ադրբեջանը կարող է օգտվել սրանից։ Առավել ևս, որ նրա հարևան Իրանն արդեն, վերոնշյալ հանգամանքներից ելնելով, ինչ-որ չափով զբաղված է նաև այս խնդիրներով»։

Արաբագետը հիշեցրեց, որ Իրանի հյուսիսը, որտեղ մեծ թվով թյուրքախոս ադրբեջանցիներ են ապրում, գտնվում է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի աշխարհաքաղաքական նկրտումների կենտրոնում. «Հետևաբար, նրանք կարող են լրացուցիչ ազդել Իրանի հյուսիսային շրջանների թյուրքախոս հատվածների վարքագծի վրա։ Բացի այս՝ նրանք կարող են նաև տարածաշրջանում ղարաբաղյան հիմնախնդրի, ետպատերազմյա իրողությունների հետ կապված ունենալ իրենց հաշվարկները և այդ պայմաններում փորձել դրանք կյանքի կոչել»։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական