Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով օգոստոսի 25-ին պաշտոնից ազատվել է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի տնօրեն Կորյուն Եղիազարյանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Եղիազարյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, երկարամյա կենսաթոշակի հիմքով»,- ասաց Արամ Թորոսյանը:
Գնդապետ Կորյուն Եղիազարյանը եղել է Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահը և հանրությանը առավել հայտնի է «Սերժի Արո» մականմամբ։
Հայկ Մագոյան