Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է և նա ազատ է արձակվել։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ասաց, Միքայել Արզումանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ սպասում են դատարանի որոշմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։