Քաղաքական

ՔԿ-ն չի հերքում Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու լուրը

ՔԿ-ն չի հերքում Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու լուրը

Ըստ տարածված լուրերի` քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

Տեղեկությունը ճշտելու համար Radar Armenian-ն կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիետեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ։ Սակայն Թադևոսյանը ո'չ հերքեց, ո'չ հաստատեց այդ լուրը՝ նշելով, որ քիչ անց ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական