Քիչ առաջ Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը:
Հիշեցնենք, որ սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանձնաժողովի երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին։