Քաղաքական

ԼՀԿ-ում չեն հերքում նոր պորտֆել ստանալու առաջարկի մասին լուրերը

ԼՀԿ-ում չեն հերքում նոր պորտֆել ստանալու առաջարկի մասին լուրերը

Լուրեր են շրջանառվում, որ աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախարարական պորտֆելներ տալ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին:

Radar Armenia-ն կապ հաստատեց վերը նշված կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու շրջանառվող լուրերի իսկությունը։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն ասաց, որ նման առաջարկ կուսակցությունը չի ստացել. ««Հանրապետություն» կուսակցությունում չկա նման քննարկում։ Առհասարակ չկա նման առաջարկ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց շրջանառվող լուրերի իսկությունը. «Այդ հարցին կարող է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական