Քաղաքական

«Ադրբեջանը փաստացի ընդունում է, որ Ղարաբաղյան խնդիր կա»․ Վահրամ Աթանեսյան

«Ադրբեջանը փաստացի ընդունում է, որ Ղարաբաղյան խնդիր կա»․ Վահրամ Աթանեսյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Թշնամական երկրի ԱԳՆ-ն Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահի նշանակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, թե «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»։ Միաժամանակ, սակայն, նույն տեղում ասվում է, որ «հայ-ադրբեջանական կարգավորումը ղարաբաղյան խնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»։ Այսինքն՝ ընդունում է, որ Ղարաբաղյան խնդիրը կա, բայց այն չպետք է կապել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական