Քաղաքական

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Պատճառը վկաներից Սևան Քոչարյանի՝ դատական նիստին չներկայանալն է։ Նշենք, որ Քոչարյանը եղել է վառելիք ներկրող «Սոբրանիյե» ընկերության տնօրենը:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին, 14։30-ին։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե վկայի` դատական նիստերից բացակայելու մեջ դիտավորություն է տեսնում։ Ըստ նրա, արդեն երրորդ նիստն է, որ Սևան Քոչարյանը չի ներկայանում դատարան, ձգձգելով դատավարության ընթացքը։

Փաստաբանը մանրամասնել է. «Դատարան չի ներկայանում այն վկան, որի հաղորդումն առիթ է հանդիսացել քրգործ հարուցելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական