Քաղաքական

Մինսկի խումբը բանակցային գործընթացի շարունակման համար բացառիկ դեր չունի

Մինսկի խումբը բանակցային գործընթացի շարունակման համար բացառիկ դեր չունի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների համար նոր ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին, որը միաժամանակ նշանակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: ԱՄՆ-ն վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելու հանձնառությունը՝ երկարաժամկետ խաղաղության շուրջ քաղաքական համաձայնության գալու հարցում:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս նշանակումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է գոնե մասնակի վերագտնել իր նշանակությունը միայն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում՝ ինչ-որ պայմանավորվածությունների դեպքում։ Սակայն, ըստ նրա, դրա հավանականությունը առնվազն առաջիկա երկու տարիներին գրեթե զրոյական է։

Անդրադառնալով հայկական կողմի սպասելիքներին, հատկապես՝ Արցախի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, Պողոսյանն ասաց, որ երկու հարթակներում՝ ԵՄ և Ռուսաստան, ամենաբարձր մակարդակով, առանց Մինսկի խմբի, հայ-ադրբեջանական ինտենսիվ բանակցություններ են ընթանում. «Դա ապացուցում է, որ Մինսկի խումբը չունի բացառիկ կամ մենաշնորհային դեր բանակցային գործընթացի շարունակման համար»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական