Քաղաքական

Հայաստանը Վրաստանում նոր դեսպան ունի

Հայաստանը Վրաստանում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին և նոր դեսպան է նշանակել Աշոտ Սմբատյանին։ Հրամանագրի մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական