Քաղաքական

«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի»․ Մարուքյան

«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի»․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի... Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:

Այսինքն՝ արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից: Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական