ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային։ Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,- հավելեց Վահան Հունանյանը։
Հիշեցնենք՝ ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ։
Օգոստոսի 18-ին Radar Armenia-ի հետ զրույցում Վահան Հունանյանն ասել էր, թե ԱԳՆ-ն ստացել էր հիշատակված նոտան և սահմանված կարգով կարձագանքեն դրան։
Հայկ Մագոյան