Քաղաքական

Վիգեն Խաչատրյանը բաց դաս է անցկացրել ամառային դպրոցի մասնակիցների համար

Վիգեն Խաչատրյանը բաց դաս է անցկացրել ամառային դպրոցի մասնակիցների համար

Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանն ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի կառավարման ձևը և անդրադարձել պետությունների կառավարման այլ ձևերին։

ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Տիգրան Սեյրանյանն ու արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանն էլ խոսել են իրենց ղեկավարած վարչությունների գործունեության առանձնահատկություններից։

Աշակերտները եղել են նաև ԱԺ գրադարանում, որտեղ գրադարանավար Ֆաթմա Խաչատրյանը նրանց ներկայացրել է գրքերի անծայրածիր աշխարհը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական