Քաղաքական

Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին

Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։

Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական