Քաղաքական

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձն է:

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, և այսպես դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։

Այն հիմնարար իրավական փաստաթուղթ էր՝ դեպի անկախություն տանող ճանապարհին, նախանշելով Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:

Անկախության հռչակագրով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության, մեր երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան:

Քանի դեռ չունեինք Սահմանադրություն, Անկախության հռչակագիրը նաև Սահմանադրության դեր էր կատարում. ընդունվել էր սահմանադրական օրենք, ըստ որի՝ ցանկացած օրենք Հայաստանում գործում էր, եթե չէր հակասում հռչակագրի դրույթներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական