Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին՝ հինգշաբթի օրը, աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին. տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ Կառավարությունից։

Հիշեցնենք՝ Կառավարությունից հաղորդագրություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ փոխվել է գործադիրի հերթական նիստի օրը. այն կկայան վաղը՝ օգոստոսի 24-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական