Քաղաքական

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին միանշանակ դրական է արտահայտվել 9.4 տոկոսը

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին միանշանակ դրական է արտահայտվել 9.4 տոկոսը

Gallup International կազմակերպությունը հարցում է անցկացրել Հայաստանում՝ 1005 քաղաքացու շրջանում։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը միմյանց շնորհավորել են Քուրբան Բայրամի եւ Քրիստոսի պայծառակերպության տոների առիթով, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը, պատասխանողների 9.4 %-ն է տվել «միանշանակ դրական» պատասխանը։ 21.8 %-ը պատասխանել է՝ «ավելի շուտ դրական», 9,8%-ը ավելի շուտ բացասական է վերաբերվել, 34,6%-ն ասել է, որ միանշանակ բացասական է վերաբերվում, իսկ 24,5%-ը դժվարացել է պատասխանել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական