Քաղաքական

Նախագահի աշխատակազմը արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ ունի

Նախագահի աշխատակազմը արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարգադրություն է ստորագրել  Տիգրան Սամվելյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան Սամվելյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ (ծածկագիր՝ 01-9-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը»,- նշված է փաստաթղթում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական