Քաղաքական

Բեռնատարների վարորդների հետ մարզպետի հանդիպումից հետո միջպետական մայրուղում բնականոն երթևեկությունը վերականգնվել է

Բեռնատարների վարորդների հետ մարզպետի հանդիպումից հետո միջպետական մայրուղում բնականոն երթևեկությունը վերականգնվել է

Երեկ կեսօրից մինչ այս պահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ. ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը...:

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը:

Պատճառը՝ բեռնատարների կշռման գործընթացն է: Նրանք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական