Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- Twitter-ի իր օգտահաշվում գրել է Ռուբինյանը։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էին հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ։
Ժամեր հետո, ևս մեկ խոշոր ավտովթար տեղի ունեցավ․ այս անգամ բեռնատարը մխրճվել էր սրճարանի մեջ, կան տասնյակ զոհեր։
My deepest condolences to the families & friends of those who lost their lives in traffic accidents in #Gaziantep and #Mardin. Speedy recovery to the injured. @serdarkilic9 @MFATurkiye
— Ruben Rubinyan (@RubenRubinyan) August 21, 2022