Քաղաքական

Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։ 

«Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի Սուրմալու առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական