Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն այսօր՝ օգոստոսի 16-ին, իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։
Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի օրերին վերահաստատում է իր զորակցությունը բարեկամ Հայաստանին»: