Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ տաքսի է նստել և իմացել, որ վարորդը Հայաստանում կրթություն ստացած ադրբեջանցի է եղել:
«Երթևեկության ավարտին վարորդը նաև ասաց՝ «սալամ»»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով խորհուրդ կամ կոմիտե ստեղծելու վերաբերյալ նախորդ ասուլիսին իր հրապարակած ցուցակին՝ գործիչը նշեց, որ ոչ ոքի հետ չի խոսել նախապես, ավելին, 3 նմանօրինակ ցուցակ ևս իր մոտ առկա է:
«Մհեր Գրիգորյանի և Համբարձում Մաթևոսյանի ներգրավումը ցուցակում համապարփակ մեթոդաբանության արդյունք է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Գործիչը հույս ունի, որ մինչև սեպտեմբերի 1-ը այդ խնդիրը կարգավորված կլինի։