Քաղաքական

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊԲ

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը'  լարվածությունը պահպանվում է։                  

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական