Քաղաքական

Իռացիոնալ աղմուկն ու մեղադրանքները, որոնք ուղղվում են Խանումյանի հասցեին, անցնում են բոլոր սահմանները

Իռացիոնալ աղմուկն ու մեղադրանքները, որոնք ուղղվում են Խանումյանի հասցեին,  անցնում են բոլոր սահմանները

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «

Երևան տեղափոխվելուց հետո փորձում եմ Արցախի ներքին գործընթացներին հնարավորինս քիչ անդրադարձ կատարել, քանի որ էթիկապես սխալ եմ համարում հեռվից հնչեցվող քննադատությունը։ 

Այնուամենայնիվ, այս անգամ ստիպված եմ արտահայտվել։  Հայկ Խանումյանը ընկերս է, և այդ առումով ես երևի սուբյեկտիվ եմ։ Բայց այս իռացիոնալ աղմուկն ու մեղադրանքները, որոնք վերջին օրերին ուղղվում են Խանումյանի հասցեին տարբեր խմբերի կողմից անցնում են բոլոր սահմանները։ 

Մարդուն քննադատում են այն բանի համար, որ ողջ իշխանական էլիտայից  նա միակն էր, որ այս բարդ պահին իր մեջ համարձակություն է գտել գնալ Բերձոր ու Աղավնո և բնակիչներին ասել դառը ճշմարտությունը։ Երևի պիտի պոպուլիստական ու քվազիհայրենասիրական ճառեր ամենօրյա ռեժիմով ասեր, որ արժանարար ղարաբաղյան ֆեյսբուքի ծապահարություններին։ 
Ու սա Խանումյանի դեմ հարձակումների առաջին ալիքը չէ։ Ես երևի բոլորից լավ գիտեմ Հայկի թերությունները, բայց գիտեմ նաև, որ իր նման գաղափարական, անշահախնդիր ու անկոտրում գործիչներ Արցախում չկան կամ գրեթե չկան»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական