Քաղաքական

Իտալիայի պատգամավորների պալատի անդամին մտահոգում է ԼՂ-ում ստեղծված նոր լարվածությունը

Իտալիայի պատգամավորների պալատի անդամին մտահոգում է ԼՂ-ում ստեղծված նոր լարվածությունը

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն մտահոգություն է հայտնել  Ղարաբաղում ստեղծված նոր լարվածության վերաբերյալ։
 
Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
 
«Անհրաժեշտ է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը. այն արդեն իսկ փորձությունների է ենթարկվել վերջին պատերազմով, իսկ այժմ էլ նոր հարձակումներով և հրադադարի ռեժիմի խախտումով»,- գրել է «Լեգա» կուսակցության անդամը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական