«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախում թոռնիկի մկրտության արարողությունից իր բացակայությունը համարում է մեկանգամյա թյուրիմացություն։
Լրագրողների հետ հանդիպմանը նա հույս է հայտնել, որ թյուրիմացությունը կշտկվի. «Հույս ունեմ, որ սեպտեմբերի 1-ը՝ Արցախի պետական տոնի նախօրեին, ԱՀ իշխանությունը, գեներալ մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանությունն ու լիազորությունը և ՀՀ իմ բացառիկ իրավունքը՝լինելու Արցախի տարածքում»։
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ կկարողանա մասնակցել Արցախի պետականության հռչակման տոնին՝ ինչպես մասնակցել է ամեն տարի։
Հիշեցնեք՝ օգոստոսի 1-ին արգելվել էր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։