Քաղաքական

Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանն այսօր խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն կարծում եմ մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Գործադիրի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ԼՂ-ում տիրող իրավիճակին։

«Նման անհրաժեշտություն առաջացել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Մեր կարծիքով Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են ռուս խաղաղապահների մանդատը ամբողջությամբ իրագործելու համար։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը` խոսելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների պարտավորությունների կատարման մասին` նշելով, որ հակառակ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։

ՀՀ վարչապետն ասաց, որ այս հարցերը Հայաստանին հուզել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած և այս ուղղությամբ ներդրած բոլոր ջանքերը պետք է կրկնապատկել, եռապատկել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական