Ինչպես տեղյակ եք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տեղի ունեցած մարտերի հետևանքով ԼՂ ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող՝ զոհվել։
Կառավարության անդամները Վարչապետի առաջարկությամբ՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը։