Քաղաքական

Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին

Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ դիմելով ագրեսիայի: Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին: Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է: Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական