Քաղաքական

Հայ-իրանական տրանսպորտային դիվանագիտությունը հարավային Հայաստանում

Հայ-իրանական տրանսպորտային դիվանագիտությունը հարավային Հայաստանում

Իրանական «Մհեր» գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ անդրադառնում է հարևան երկրի հետ և հարևան տարածաշրջաններում Իրանի տրանսպորտային քաղաքականությանը։ Նշվում է, որ Իրանում նոր կառավարության ստեղծումից ի վեր՝ 2021 թվականի օգոստոսից, Իրանի տրանսպորտային քաղաքականությունը ակտիվորեն կենտրոնացել է հարևան երկրների հետ սերտ տրանսպորտային համագործակցության վրա՝ տարածաշրջանային կապերի ամրապնդման նպատակով։

Այստեղ ուշագրավն այն է, որ Հայաստանի հետ տրանսպորտային կապի զարգացման հարցում հոդվածագիրը ընդգծում է երկու երկրների միջև իրականացվող Սիսիան-Նորդուզ ճանապարհահատվածի համատեղ շինարարությունը։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Իրանը և Հայաստանը մասնակցում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Տաթևի ճանապարհի շինարարության աշխատանքներին, որը ձգվում է Սիսիանից մինչև իրանական Նորդուզ՝ դառնալով այլընտրանք Գորիս-Կապան ճանապարհին ու շրջանցելով Ադրբեջանի տարածքը։ 

Բացի այդ, Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական կապալառուների և ընկերությունների տեխնիկական և ինժեներական ծառայությունները՝ Նուրդուզ-Երևան վերոհիշյալ միջանցքի շինարարությունն ավելի բարձր արտադրողականությամբ ավարտելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական