Ըստ մամուլում տարածված լուրերի՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է սկսել. նրանք որոշել են ոչ միայն վայր դնել մանդատները, այլև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 թեկնածուները պետք է ստորագրեն՝ հրաժարվելով պատգամավորական մանդատներից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, սակայն, Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ես նման տեղեկություն չունեմ։ Ստորագրահավաքի մասին որևէ տեղեկություն չունեմ։ Որևէ բան ես չեմ ստորագրել ու նման տեղեկություն չունեմ»։