Քաղաքական

Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր չի մասնակցել իր գործով դատական նիստին. նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։

Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել։ Այս պահին դատարանում քննարկվում է փորձագետներ ներգրավելու միջնորդությունը, ինչը պարտադիր է՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը սկսելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական