Միջազգային

Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին

Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են առկա եռակողմ հայտարարությունների շրջանակում և նպաստում դրանց իրականացմանը։ 

«Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության գոտու վերածելու օգտին: Տարածաշրջանային ուղղությամբ մեր աշխատանքում առաջ ենք քաշում բացառապես կառուցողական օրակարգ, չենք պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Ունենք կառուցողական նպատակներ: Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բազմիցս նշել ենք, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։

Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են վերը նշված համաձայնագրերին համապատասխան և նպաստում դրանց իրականացմանը: Կարևոր է թույլ չտալ «թաքնված խաղեր»՝ ինչ-որ մեկին թուլացնելու կամ գործին խոչընդոտելու համար, թեև, ցավոք, բազմիցս հանդիպել ենք նշված դերակատարների կողմից նման գործելաոճի»։ 

Նեչաևը նաև նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և անկեղծորեն շահագրգռված է, որ դաշնակից երկիրը կայուն և կանխատեսելի զարգանա՝ խաղաղ ու ազգային համաձայնության մթնոլորտում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական