Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ Ալիև-Փաշինյան հանդիպման կազմակերպման վերաբերյալ։ Աղաջանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է.
«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ժամկետների մասով չեմ կարող ասել ոչինչ»։