Քաղաքական

Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան

Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով: 

Ըստ նրա՝ իշխանական պատգամավորների օրակարգը չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են. «Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»։ 

Սաղաթելյանն ասել է, թե իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական