Քաղաքական

Դատական և իրավական ոլորտի նոր ռազմավարություն. կստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատական և իրավական ոլորտի նոր ռազմավարություն. կստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ սա շարունակությունն է 2019թ. ընդունված ռազմավարության։ Նրա խոսքով, ռազմավարության մեջ մի քանի կարևոր դրույթներ կան.

Առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որով նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը։Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, և առաջիկայում 3 ատյաններում հակակոռուպցիոն դատարաններ կգործեն։

Դատարանների և դատական գործերի թվայնացումը նույնպես ընդգրկված է ռազմավարության մեջ։ Ինչը նշանակում է, որ փաստաբանները կարող են իրենց գրասենյակներից հայցադիմումներ, ապացույցներ ներկայացնել, կարող են նաև օնլայն դատական քննություններ անցկացվել։ 

Կստուգվի բոլոր դատավորների, քննիչների, ՔԿՀ աշխատակիցների բարեվարքությունը։ 

Քաղաքացիները նոտարիատ գնալու կարիք չեն ունենա` կարող են օնլայն ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իրենց ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն չեն ունեցել. «Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից»:

Փաշինյանը, սակայն, նշեց, թե վերջերս թերթել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը ու արձանագրել է, որ մի շարք ուղղություններով Հայաստանը  ԱԼԳ երկրներում առաջատար դիրքեր ունի, այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» վերնագիրը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական