ԱԺ առաջին կիսամյակի ընթացքում քվեարկություններից ամենաշատն անհարգելի բացակայել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա 291 քվեարկությունից բացակայել է 227-ից, որից միայն 1-ն է եղել հարգելի. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԱԺ-ից։
«Հայաստան» խմբակցությունից Արմեն Չարչյանը բացակայել է 250 քվեարկությունից։ Նրա 216 բացակայությունները համարվել են անհարգելի, 34-ը՝ հարգելի։ Իսկ Անդրանիկ Թևանյանը բացակայել է 201 քվեարկությունից, որից 1-ն է եղել հարգելի։ Ասպրամ Կրպեյանն էլ 200 քվեարկությունից է բացակայել, մեկը՝ հարգելի։
Ներկայացնում ենք ԱԺ քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների ցանկը։
Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը:
Իշխանությունները, սակայն, միաժամանակ որոշել էին այս անգամ ներել ընդդիմադիրների անհարգելի բացակայությունները։