Քաղաքական

Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցն արդարացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան

Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցն արդարացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախի խնդրի կարգավորմանն է դեմ, այլև արդարացնում է 2020-ի ադրբեջանաթուրքական ագրեսիան, լեգիտիմացնում հետևանքները և դրսևորում իրեն տարածաշրջանում ոչ թե որպես անկողմնակալ միջնորդ, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր։ 


«Հանրապետություն» կուսակցությունը դատապարտում է նման երևույթները և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներին հորդորում է համարժեք և կոշտ արձագանքել՝  մեր շահերին հակադիր նման բոլոր դրսևորումների պարագայում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական