Քաղաքական

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է դատարան՝  ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին տեղեկացանք Datalex դատական տեղեկատվական համակարգից:


Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական